Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Քուշների բանակցությունները Նեթանյահուի հետ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ ավարտվել են առանց առաջընթացի. լրատվամիջոց

Дата публикации: 18-08-2026 05:01:00



Основное содержимое страницы с новостью.

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան AFP գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնել են. մինչև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը չի լինի ո՛չ վերատեղակայում, ո՛չ վերականգնում։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների բանակցությունները իսրայելական ղեկավարության հետ ավարտվել են առանց Վաշինգտոնի առաջարկած՝ Գազայի հատվածում խաղաղ կարգավորման ծրագրի վերաբերյալ որևէ նկատելի առաջընթացի, հաղորդում է Euronews-ը։

Քուշները՝ Դոնալդ Թրամփի փեսան, ժամանել է Մերձավոր Արևելք, որտեղ հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ այն բանից հետո, երբ վերջինս ամսվա սկզբին հրապարակայնորեն մերժել էր 15 կետից բաղկացած նոր «ճանապարհային քարտեզը», որը կոչված է վերջ տալու հակամարտությանը։

Թրամփի «Խաղաղության խորհրդի» կողմից հուլիսի վերջին ներկայացված ծրագիրը նախատեսում է Իսրայելի զորքերի լիակատար դուրսբերում Գազայից և միաժամանակ պարտավորեցնում է ՀԱՄԱՍ-ին զինաթափվել և հրաժարվել հատվածի նկատմամբ վերահսկողությունից։

Խմբավորումը համաձայնել է այս ծրագրին, մինչդեռ Նեթանյահուն հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ի ցանկացած վերատեղակայում կախված կլինի նրանից, թե արդյոք ՀԱՄԱՍ-ն իսկապես և ամբողջությամբ կզինաթափվի։

Քուշների և Նեթանյահուի հանդիպումից հետո, որը պատրաստվում է հոկտեմբերին իր երկրում կայանալիք ընտրություններին, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան AFP գործակալությանը հայտնել է, որ կողմերը «համաձայնել են, որ Գազայի հատվածում ուժերի որևէ տեղափոխում կամ վերականգնողական աշխատանքներ չեն սկսվի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել Գազայի ամբողջ տարածքում»։

«Համաձայնեցվել է նաև, որ հատվածի ապառազմականացման առաջին քայլը կլինի ՀԱՄԱՍ-ից պահանջը՝ հանձնել զենքը՝ հետագա ոչնչացման համար ամերիկյան կողմի վերահսկողությամբ», — հավելել է նա։

Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ հանդիպումը բնութագրվել է որպես «խորքային և կառուցողական». այնտեղ ասվում է, որ Իսրայելը և Խաղաղության խորհուրդը հաստատապես համոզված են Գազայի «զինաթափման և ապառազմականացման» անհրաժեշտության մեջ, ընդ որում այդ գործընթացները պետք է «իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում և ավարտվեն մինչև որևէ վերականգնողական աշխատանքների մեկնարկը»։

Նույն հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել երկու աշխատանքային խումբ՝ մեկը, որը կզբաղվի զինաթափման և ապառազմականացման հարցերով, և մյուսը՝ Գազայի բնակիչների համար «սանիտարիայի խնդիրների, մաքուր ջրով ապահովման և առողջապահության այլ հարցերի» վերաբերյալ։

Բանակցությունները տեղի են ունեցել այն ֆոնին, որ կիրակի օրը Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են Իսրայելի հրաժարումը Վաշինգտոնի առաջարկած՝ անկլավի վերաբերյալ ծրագրից։

«"Ճանապարհային քարտեզից" հրաժարումը նշանակում է Համապարփակ ծրագրի իրականացմանը ձեռնամուխ լինելու ուղիղ չցանկություն և ուղղակիորեն սպառնում է տապալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լայնածավալ ջանքերը, որոնք ուղղված են Գազայում պատերազմի դադարեցմանը և կայուն խաղաղության համար պայմանների ստեղծմանը», — ասվում է հայտարարության մեջ։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Путин и Пашинян договорились активизировать переговоры по газу0028-12-2018
2Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ01018-08-2026
3The National: США начали прямые переговоры с ХАМАС еще до соглашения по Газе0006-03-2025
4Нетаньяху договорился с Советом мира о рабочих группах для демилитаризации Газы01017-08-2026
5СМИ: Нетаньяху и Ганц возобновили переговоры после продления срока на создание кабмина0014-04-2020
6В Брюсселе началась встреча Алиева и Мишеля0014-05-2023
7Баку дал согласие на предложение о встрече лидеров Азербайджана и Армении0020-11-2021
8Кушнер встретился с Нетаньяху после отказа Израиля от плана США01017-08-2026
9Захарова: Баку и Ереван приняли предложение о новой встрече в России по мирному договору0012-04-2023

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 10. Источник: news.am.